Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 486.58, EUR 555.14, RUB 7.29, GBP 626.18
-2 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ի պատասխան Էրդողանի դեմարշի՝ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը». Քնեսեթի պատգամավորներ
12:25, 17.05.2018

Ի պատասխան Իսրայելի դեմ՝ Գազայի հատվածում վերջին իրադարձությունների պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ միջազգային քարոզարշավի և քաղաքական ու դիվանագիտական դեմարշի՝ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտարարել են Իսրայելի Քնեսեթի (խորհրդարան) պատգամավորները:

Նախաձեռնության հեղինակն Իսրայելի գլխավոր ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» դաշինքի առաջնորդ Իցիկ Շմուլին է: Նախաձեռնությանը միացել են 50-ից ավելի պատգամավորներ, կառավարության ազդեցիկ անդամներ, ինչպես նաև Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարարը:

Իսրայելական REKA ռադիոկայանի հետ զրույցում Շմուլին ասել է, որ պատգամավորները մտավախություն ունեն, որ Ցեղասպանության ճանաչումն ազդեցություն կունենա Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա: «Ադրբեջանում պետք է հասկանան, որ դա իրենց վրա չի անդրադառնա, որ Էրդողանը քաղաքական լայնամասշտաբ պատերազմ է սկսել Իսրայելի դեմ: Նա մեզ այլընտրանք չի թողել»,- ասել է իսրայելցի պատգամավորը:

Այդ գործընթացը դատապարտել է Քնեսեթի նախկին պատգամավոր Իոսիֆ Շագալը: Իսրայելական ԶԼՄ-ների հետ զրույցում նա բացահայտ ասել է, որ Ցեղասպանության ճանաչումը կանդրադառնա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների վրա՝ քննադատելով նախաձեռնության հեղինակ Իցիկ Շմուլիին և Սիոնիստական ռեժիմին:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր