«Այսօր հանրությանը հետաքրքում է ցույցերի ժամանակ բռնություն կիրառած անձանց հայտնաբերման և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Տեղեկացնում եմ, որ մինչև օրս իրականացվել են տվյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու օպերատիվ հետախուզական աշխատանքներ և առաջին արդյունքներն այսօր, մեծ հավանականությամբ, ոստիկանության կողմից կհրապարակվեն»,- կառավարության նիստին վարչապետի հանձնարարականի վերաբերյալ ասաց Վալերի Օսիպյանը: ՀՀ ոստիկանապետը նշեց, որ այս ընթացքում ստացվել է 33 հաղորդում, բոլորը սահմանված կարգով գրանցվել են և ստուգվել: |