ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Անուշ Հարությունյանի կոչը՝ նաիրիտցիներին
18:15, 17.05.2018 | mamul.am
11628 | 2

Ողջույն, սիրելիներս.

Գիտեմ, որ դուք բոլորդ ուղղակի երջանիկ եք, որ վերջապես տեղի ունեցավ այն, ինչին ձգտում էինք ու ինչի համար պայքարում էինք տարիներ շարունակ. հեղափոխություն!!! Ապրի Նիկոլը, որ վերդարձրեց հույս-հավատը մեր ուժի, մեր կամքի նկատմամբ, հավատալ, որ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԸՆՏՐՈՂԸ:

ՍԱԿԱՅՆ...

Ատելի վարչակազմը՝ ՀՀԿ-ն հեռացավ, բայց զենքերը վայր չի դրել: Մենք պետք է շատ զգոն լինենք ու մեր որևէ քայլով չնպաստենք նոր կառավարության վարկաբեկմանը՝ ինչին ձեռքերը շփելով ու լոզերը շաղ տալով սպասում է ՀՀԿ-ն:

Ուստի, խնդրում եմ բոլորիդ, յուրաքանչյուրիդ, Նաիրիտում աշխատողներիդ ու չաշխատողներիդ՝ չկորցնենք ԱԴԵԿՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ:

Ակնհայտ է չէ՞, որ 7 օրում խնդիրներ չեն լուծվում, նույնիսկ 7 ամսում չեն լուծվում... հատկապես Նաիրիտի վերագործարկման խնդիրը լրջագույն մոտեցում է պահանջում: Առաջարկում եմ առաջիկա երկու ամիսը ձեռնպահ մնալ ցույցերից, թողնել, որ նոր ձևավորված կառավարությունը ծանոթանա իրերի վիճակին, հասկանա խնդիրը:

Համակարգող խումբը, ինչպես նաև Նաիրիտում այս պահին աշխատողների ներկայացուցիչները միասին միջոցներ կձեռնարկեն համապատասխան անձանց, նաև վարչապետի հետ հանդիպելու և Նաիրտի խնդիրներն ամբողջությամբ ներկայացնելու համար: Ու ձեզ ՀԱՇՎԵՏՈՒ ԿԼԻՆԵՆ թե այս հարթակում, թե անձամբ հանդիպումներում:

Խնդրում եմ, պաշտպանենք մեր հաղթանակը, պաշտպանենք Նիկոլին, առայժմ, միյան մի կարճ ժամանակով, դադարեցնենք ակցիաները, ցույցերը...

ՆԱԻՐԻՏՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է...

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր