ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կրկին հրաձգություն ԱՄՆ-ում՝ դպրոցներից մեկի մոտակայքում. կա զոհ
11:15, 19.05.2018 | mamul.am
10571 | 0

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում ուսումնական հաստատության մոտակայքում գտնվող կայանատեղիում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ կին է զոհվել, հաղորդում է CBS News-ը:

Եվս 2 մարդ վնասված է ստացել: Զոհի և վիրավորների մասին տեղեկությունը հաստատել է նաև տեղի ոստիկանությունը:

Դեպքը տեղի է ունեցել Մաունթ Զայոն ավագ դպրոցում ավարտական արարողության ժամանակ:

Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ հրաձգության պատճառ է դարձել վիճաբանությունը:

Նշենք, որ մեկ օրում ԱՄՆ-ի դպրոցներում մարդկային զոհերով հրաձգության երկրորդ դեպքն է: Ավելի վաղ հրաձգություն էր տեղի ունեցել Թեքսաս նահանգում, որտեղ 10 մարդ էր զոհվել, ևս 10-ը վիրավորվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր