ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանի պաշտպանը կմիջնորդի փոխել նրա խափանման միջոցը. ՀՔԱՎ
19:15, 24.05.2018 | mamul.am
3902 | 1

Այսօր՝ մայիսի 24-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արշակունյաց 24/1) կկայանա Սարի թաղի ցույցերի մասնակիցներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործով դատական նիստ. տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

1,5 տարի տևած դատաքննությունը ընդհատվել է դատավոր Արթուր Օհանյանի՝ աշխատանքից ազատվելու հիմքով, ինչը ենթադրում է, որ դատաքննությունը վերսկսվելու է:

Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը միջնորդել է փոխել նրա խափանման միջոց կալանքը և որպես խափանման այլընտրանքային միջոց կիրառել 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավ:

Միջնորդությամբ պաշտպանը ուշադրություն է հրավիրել նրան, որ գործի քննության ողջ ընթացքում Հրաչյա Բոյաջյանին վերագրվող արարքները չեն նկարագրել ոչ գործով ներգրավված տուժողները, ոչ էլ՝ վկաները: Քրեական գործում նրա դեմ որևէ ապացույց առկա չէ: Այսինքն՝ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան:

Բացի դրանից վկաներն ու տուժողները հաստատել են, որ Սարի թաղի բնակիչները խաղաղ, առանց զենքի հավաք են իրականացրել կենցաղային խնդիրների լուծման նպատակով: Քանի որ թաղամասը զրկված էր էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մատակարարումից, ինտերնետի, ուղևորափոխադրման ծառայություններից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր