Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով կալանավորված Կարո Եղնուկյանի խափանման միջոցը. «Փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝ Եղնուկյանի խափանման միջոցը վերացնելու կամ ստորագրությամբ չհեռանալու մասին, մերժվում է: Եղնուկյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվում է թույլատրի ու գրավի չափ է սահմանվում 10 մլն դրամը: Որոշումը կարող եք բողոքարկել Վերաքննիչ դատարանում»: Գրավը վճարելուց հետո միայն Եղնուկյանն ազատ կարձակվի: |