ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Առաջիկայում ԼՂ հակամարտության կարգավորման համար նոր հնարավորություններ կլինեն». Թրամփն ուղերձ է հղել Ալիևին
16:15, 24.05.2018 | mamul.am
17630 | 1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում շնորհավորել է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կազմավորման 100-ամյակի կապակցությամբ և հայտարարել, որ մոտակա ամիսներին նոր հնարավորություններ կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

«ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստ է աշխատել ձեզ հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման համար: Մոտակա ամիսներին նոր հնարավորություններ կլինեն հակամարտությունը կարգավորելու համար, ինչը թույլ կտա էլ ավելի բարելավել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները»,- ասվում է ուղերձի տեքստում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր