ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ադրբեջանն ու Ուկրաինան մտադիր են «Կորսար» հակատանկային հրթիռային համակարգերի համատեղ արտադրություն սկսել
20:10, 12.06.2018 | mamul.am
7840 | 0

Բաքուն և Կիևը բանակցություններ են վարում «Կորսար» հակատանկային հրթիռային համակարգերի համատեղ արտադրություն սկսելու շուրջ, հաղորդում է AzeriDefence-ը:

«Այդ հարցով բանակցություններ են սկսվել 2016թ.-ին: Ուկրաինան պատրաստ է տեխնոլոգիաներ փոխանցել Ադրբեջանին»,- հայտնում է գործակալությունը:

«Ուկրօբորոնպրոմ» կոնցերնում հայտնել են, որ Ադրբեջանի զինված ուժերը հետաքրքրված են նաև ուկրաինա-բելառուսական «Սկիֆ» հակատանկային հրթիռային համակարգերի ձեռքբերմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր