ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Բյուջեից Հանրայինին հատկացվող 6 մլրդ-ի 75%-ը տրամադրվում է «Շարմ հոլդինգ»-ին, որի 50% սեփականատերը Ջաղինյանն է». Վահե Էնֆիաջյան
11:25, 13.06.2018 | mamul.am
6052 | 0

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ելույթը ևս վերաբերում էր տարիներ շարունակ հեռուստատեսության լուսաբանման կամայական մոտեցումներին, ֆինանսական չարաշահումներին. «Հանրայինին 6 մլրդ դրամից ավելի գումար է հատկացվում բյուջեից: Դրա 75 տոկոսը տրամադրվում է «Շարմ հոլդինգ»-ին, որի 50 տոկոսի սեփականատերը Ռուբեն Ջաղինյանն է: Ինչպե՞ս սա կպարզապնեք: Հանրայինին պատկանող շենքը գրավադրվել է բանկում, ինչպե՞ս կմեկնաբանեք: Մամուլում լուրեր կան, որ 2 մլրդ դրամի չարաշահումներ են իրականացվել: Սրա մասին ի՞նչ կասեք»:

Հիշեցնենք՝ քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Զեկուցում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր