ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Սահմանապահ Չինարի գյուղում, մինչև տարեվերջ կներդրվի արտաքին լուսավորության LED համակարգ
14:15, 13.06.2018 | mamul.am
7848 | 0

Տավուշի մարզի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծով՝ սահմանի հեռավորությունը երբեմն հասնում է 600 մետրի: Չնայած սովորական դարձած ոտնձգություններին, այստեղ ձգտում են պահպանել կյանքի բնականոն ռիթմն ուզբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Մինչդեռ ենթակառուցվածքների բացակայության պատճառով, դա այդքան էլ հեշտ չի տրվում սահմանապահ գյուղի բնակիչներին: Լուծման ենթակա են տարբեր խնդիրներ, բայց առաջնահերթ է համարվում Չինարիի արտաքին լուսավորության համակարգի ապահովումը:

Սահմանապահ Չինարի գյուղում, մինչև տարեվերջ կներդրվի արտաքին լուսավորության LED համակարգ

Չինարեցիները բացատրում են, որ դաշտում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ են համարվում երեկոյան ժամերին. հողը ջրելու հարցն այդ կերպ հեշտ է լուծել: Լուսավորոթյան բացակայությունը, սակայն, անվտանգության խնդիր է ստեղծում: Բնակավայրի վարչական ղեկավարը տեղեկացնում է, որ գյուղն ունի 14 կմ ներհամայնքային ճանապարհներ, բայց շատ կարևոր է գյուղի՝ հարավից հյուսիս ձգվող հիմնական ճանապարհի լուսավորումը:

Սահմանապահ Չինարի գյուղում, մինչև տարեվերջ կներդրվի արտաքին լուսավորության LED համակարգ

«Հարևան գյուղերը գիշերային ժամերին լուսավորված են, իսկ Չինարին՝ դեռ ոչ: Եթե գյուղի հիմնական փողոցը լուսավորվի, մարդիկ կոգևորվեն, հավատով կնայեն ապագային, իսկ հակառակորդը կհասկանա, որ չինարեցին ամուր է»,- ասել է բնակավայրի վարչականղեկավար Սամվել Սաղոյանը:

Սահմանամերձ գյուղերը եղել և մնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ոչ միայն ցանցի զարգացման տեսանկյունից: Ընկերությունն իր գործընկերոջ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետմիասին, շարունակում է առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ՝ գիտակցելով, որ դա է երկրի զարգացմանը նպաստելու երկարաժամկետ ուղին: Այդ մասին են վկայում սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված՝ վերջին տարիների ներդրումները: Մինչևտարեվերջ, կողմերը Չինարիում կիրականացնեն հերթական ծրագիրը. կներդրվի LED լուսավորության համակարգ:

Սահմանապահ Չինարի գյուղում, մինչև տարեվերջ կներդրվի արտաքին լուսավորության LED համակարգ

«Մենք սկսել ենք իրականացնել ընթացիկ տարվա սոցիալական ուղղվածության ծրագրերը: Պահպանվել են բոլոր այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ, տարիներ շարունակ կատարել ենք ներդրումներ: Թիրախում դարձյալ հեռավոր մարզերն են, սահմանամերձ բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր