«Այն պատգամավորները, որոնք որ երաշխավորել էին Սեֆիլյանի համար, այդ գումարները կվճարվեն, որից հետո նա ազատ կարձակվի»,- քիչ առաջ Վերաքննիչ դատարանի մոտ՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի պայմանական ազատման հարցին, ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ դատարանի որոշման մեջ անհասկանալի կետեր կան. «Անհասկանալի էր դատարանի վերջնական որոշումը: Չնայած դատարանը Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխում է, բայց նրան դատապարտում է 5,6 ամիս ժամկետով: Ըստ էության, եթե Վճռական դատարանը չբեկանի այս դատական ակտը, Ժիրայր Սեֆիլյանին պետք է պատիժ նշանակվի 5 տարի 6 ամիս ժամկետով: Անտրամաբանական է, չկա իրավաբանություն: Դատարանը գտնում է, որ խափանման միջոցը պետք է փոխվի, բայց միևնույն ժամանակ պատիժը պայմանականորեն չի կիրառում: Այսինքն՝ Ժիրայր Սեֆիլյանի վրա թուրը դեռ կախված է օդում»,- մեկնաբանելով իր պաշտպանյալի ազատ արձակման փաստը, ասաց փաստաբանը: Հիշեցնենք՝ քիչ առաջ Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց ազատ արձակեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով բոլոր դատապարտյալներին՝ այդ թվում Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին: |