ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ժամանել է Մոսկվա՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը, հետաքրքիր և օգտակար ժամանակ կանցկացնի, գրում են ռուսական լրատվամիջոցները: «Հուսով եմ, որ հետաքրքիր և օգտակար ժամանակ կանցկացնեք Մոսկվայում: Հետաքրքիր, քանի որ խաղը գեղեցիկ կլինի, և օգտակար, քանի որ կկարողանաք հանդիպել և ծանոթանալ այլ երկրների ձեր գործընկերների հետ»,- ասել է Պուտինը: Պուտինը նաև հավելել է, որ Ալիևը Մոսկվայում կարող է հետաքրքրող թեմաներ քննարկել ԱՊՀ-ի իր գործընկերների հետ: Ալիևն իր հերթին Պուտինի շնորհավորել է հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ժամանել է Մոսկվա: |