Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի մեկտեղման թեմային: «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղել ենք մեր նոր ծրագրում, որի անունն է «Քայլ դեպի տուն»: «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը»: Նշենք, որ ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://goo.gl/GHJVCh: |