ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
ԱԱ-2018-ին ընդառաջ. E խումբ
01:15, 14.06.2018 | mamul.am
4178 | 0

Հաշված օրեր անց Ռուսաստանում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը։ Ներկայացնում ենք մասնակից թիմերը։ E խմբում ընդգրկված են Բրազիլիան, Շվեյցարիան, Կոստա Ռիկան և Սերբիան։

Բրազիլիա

Բրազիլիայի հավաքականը

Բրազիլիայի հավաքականն ընդգրկված էր Լատինական Ամերիկայի ընտրական գոտում։ Անցկացրած18 խաղերից 11-ում բրազիլացիները հաղթանակ են տոնել, 5 հանդիպում ավարտել ոչ-ոքի և 1 պարտություն կրել։ Վաստակած 41 միավոր բրազիլացիներն առաջին տեղով դուրս են եկել եզրափակիչ փուլ։

Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը

Շվեյցարիա

Շվեյցարիայի հավաքականը

Շվեյցարիայի հավաքականն ընդգրկված էր եվրոպական ընտրական գոտու B խմբում է: Անցկացրած 10 խաղից 9-ում շվեյցարացիները հաղթանակ են տոնել և 1 պարտություն կրել։ Խմբում գրավելով 2-րդ տեղը թիմը մասնակցել է անցումային խաղերին, որտեղ հաղթել է Իռլանդիայի հավաքականին և նվաճել ԱԱ-ի ուղեգիր։

Շվեյցարիայի հավաքականի հայտացուցակը

Կոստա Ռիկա

Կոստա Ռիկայի հավաքականը

Կոստա Ռիկայի հավաքականն աշխարհի առաջնության որակավորման փուլում ընդգրկված էր Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան գոտու խմբային փուլում։ Խմբում գրավելով երկրորդ տեղը թիմն անցումային խաղերում ուժերը չափել է ԱՄՆ-ի հավաքականի հետ և դուրս եկել եզրափակիչ։

Կոստա Ռիկայի հավաքականի հայտացուցակը

Սերբիա

Սերբիայի հավաքականը

Սերբիայի հավաքականն ընդգրկված էր եվրոպական գոտու D խմբում: Թիմն անցկացրած 10 խաղից 6 հաղթել է, 3 խաղ ավարտել ոչ-ոքի և 1 պարտություն կրել։ Վաստակած 21 միավորով թիմը դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ։

Սերբիայի հավաքականի հայտացուցակը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր