ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Սմբատ Գոգյանը դարձել է Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայի մեդալակիր». Սերոբ Խաչատրյան
11:20, 14.06.2018 | mamul.am
12993 | 0

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել.

«Շատ անարդար ստացվեց, որ այսքան նշանակումների մեջ Սմբատ Գոգյանի նշանակումը դարձավ քննարկումների բուռն թեմա։ Սմբատ Գոգյանը Շիրակացու ճեմարանում սովորելու ժամանակ դարձել է Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայի մեդալակիր։ Համաշխարհային օլիմպիադաներում մեդալներ նվաճած աշակերտների 80%-ը Հայաստանում չեն աշխատում։ Սմբատն էլ կարող էր գնալ և դասավանդել աշխարհի հայտնի մի համալսարանում։ Բայց մարդը մնացել է Հայաստանում, պրպտում է, մաթեմատիկայի և բնագիտության դասավանդմա հետաքրքիր մոդելներ է ստեղծում, չնչին աշխատավարձով օգնում է Հայաստանի դպրոցականներին, գիտությամբ է զբաղվում, մասնակցում է քաղաքացիական շարժումներին։ Հայաստանը կզարգանա, եթե մենք հասկանանք ու գնահատենք Սմբատի նման հայրենասեր ու տաղանդավոր մարդկանց»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր