«Արցախ»-ը պայմանագիր է ստորագրել հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից մեկի` Ռոբերտ Արզումանյանի հետ: Փորձառու ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: Նախկինում հանդես է եկել Պերմի «Ամկար»-ում, Կարագանդայի «Շախտյոր»-ում, ղազախական «Ակտոբե»-ում, լեհական «Յագելոնիա»-ում, ռուսական «ԼՈՒՉ-Էներգիա»-ում, դանիական «Ռանդերս»-ում և Երևանի «Փյունիկ»-ում: Ռոբերտը Ռաֆայել Նազարյանի առաջին ձեռքբերումն է, ում հետ «Արցախը» մեծ հույսեր է կապում: |