ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ազատ է արձակվել «Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Սողոմոնյանը (տեսանյութ)
16:25, 14.06.2018 | mamul.am
3582 | 0

Քիչ առաջ «Սասնա ծռեր»-ի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց կալանքից ազատել խմբի անդամ Արթուր Սողոմոնյանին:

Նրա պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը և Անուշ Մխիթարյանը դատարանին միջնորդել էին վերացնել կամ փոխել խափանման միջոց կալանքը և այն փոխարինել ստորագրությամբ։

Անդրադառնալով Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակին, պաշտպան Շուշանյանը դատարանին տեղեկացրել էր, որ 2017 թվականի մարտից մինչև սույն թվականի փետրվար ամիսն իր պաշտպանյալը գտնվել է Դատապարտյալների հիվանդանոցում։

Նա նաև միջնորդել էր գրավ չկիրառել, քանի որ Արթուր Սողոմոնյանը վճարելու հնարավորություն չունի և տան միակ աշխատուժն է:

Հիշեցնենք, որ այսօր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ, ազատ արձակվեց նաև «Սասնա ծռերի անդամ», ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր