ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Չեմ զարմանա, եթե պարզվի, որ կեղծիքների ու լցոնումների մեջ ներառված են եղել Գարեգին Բ-ի սրբազան օրհնությունն ստացած այս աղվամազավորները». Վահրամ Թոքմաջյան
17:00, 14.06.2018 | mamul.am
9774 | 3

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարզվում է, կաթողիկոսի հրաժարականը պահանջող խմբի ու կաթողիկոսի շահերի պաշտպանների մեջ ծեծկռտուքին մասնակցել են նաև ճեմարանի ուսանողները: Բնական է, գարեգինյան թևից: Նրանք հանած են եղել աստվածօրհնյալ սուրբ հագուստը, փոխարենն հագել են քաղաքացիական հագուստ, մոռացել են Աստվածաշնչում կարդացածները և տեղի է ունեցել այն, ինչ բոլորդ տեսել եք:
Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ նախորդ ընտրություններին, լցոնումներ և կեղծիքներ կազմակերպող խուժան թայֆաների մեջ, ներառված են եղել նաև, ներեցեք արտահայտությանս, Գարեգին Բ-ի սրբազան օրհնությունը ստացած այն աղվամազավորները, որոնք մոտ ապագայում պատրաստվում են հավատացյալ հոտիս ցույց տալ Աստծո ճմարիտ ուղին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր