ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նախկինում էլ չէի հասկանում այն շրջանակներին, ովքեր հրճվում էին, հեգնում էին, ծաղրում էին ՀՀ իշխանություններին». Ստյոպա Սաֆարյան
18:10, 14.06.2018 | mamul.am
5861 | 3

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Նախկինում էլ չէի հասկանում այն շրջանակներին, ովքեր հրճվում էին, հեգնում էին, ծաղրում էին ՀՀ իշխանություններին, երբ որևէ երկրում լավ չէին վերաբերում Սերժ Սարգսյանին (նրանք էլ միգուցե ինձ չէին հասկանում, երբ նախկինում իրենց նման չէի հայհոյում), այսօր էլ նույնը վարքագծով այդպիսի տարերքի մեջ են Նիկոլ Փաշինյանի կառավարության հակառակորդները: Խոսքը ամենևին առողջ գրառումների կամ հոդաբաշխ, բանական քննադատությունների մասին չէ: Մտածում էի, թե հեղափոխությունը ուշքի կբերի նախկինում այդպես գրողներին, բայց պարզվում է մտքի ուշաթափությունը դեռ շարունակվում է արդեն այլ շրջանակներով: Ի վերջո, հասկանո՞ւմ եք, որ խոսքը մեր/ձեր անվտանգության մասին է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր