Հունիսի 14-ին՝ ժամը 16:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի լճերի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:11-ին, մարվել՝ 17:29-ին: Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: |