ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Այսօր Զինեդին Զիդանի ծննդյան օրն է
14:45, 23.06.2018 | mamul.am
18730 | 0

Այսօր Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Զինեդին Յազիդ Զիդանի ծննդյան օրն է։ Անվանի ֆուտբոլիստը դառնում է 46 տարեկան։ Նշենք, որ մարզական կարիերայի ընթացքում Զիզուն հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականի, «Կանն»-ի, «Բորդո»-ի, «Յուվենթուս»-ի և «Ռեալ»-ի կազմում։

2004 թվականին ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված հարցման արդյունքում Զիդանը ճանաչվել է վերջին 50 տարիների լավագույն եվրոպացի ֆուտբոլիստ։ Մարզական կարիերայի ավարտից հետո գլխավորել է Մադրիդի «Ռեալ»-ը։ Վերջերս նա հրաժարական է տվել իր պաշտոնից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր