ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Գիտնականները պարզել են՝ ինչպես պայքարել «հեռախոսային անքնության» դեմ
17:30, 23.06.2018 | mamul.am
30843 | 0

Մանչեսթերի համալսարանի հետազոտական խումբը միջոց է մշակել, որը թույլ է տալիս երեկոյան նվազեցնել սմարթֆոնների, նոութբուքերի էկրանի կանաչ-կապույտ լուսավորումը: Այդպիսով գիտնականները հույս ունեն պայքարել «հեռախոսային անքնության» դեմ:

Կենսաբանները պարզել են, որ այդ լուսավորումը խոչընդոտում է երեկոյան ժամերի մելատոնինի մշակմանն ու այն գաղտնի գործոնն է դառնում, որից կախված է անքնությունը:

Sleep գիտական ամսագրում հրապարակված աշխատության մեջ ասվում է, որ ժամանակակից հեռախոսներն ունեն գիշերային ռեժիմ, որը թույլ է տալիս նվազեցնել վառ լուսավորումը, դրա հետ մեկտեղ փոխվում է էկրանի գունային գամման:

Նոր հետազոտությունն ապացուցում է, որ հնարավոր է նվազեցնել լուսավորությունը մարդու համար աննկատ կերպով՝ պահպանելով գույների հագեցվածությունը:

Փորձերը ցույց են տվել, որ օգտատերերը չեն զգում էկրանների գույների տարբերությունները:

Windows և Mac OS օպերացիոն համակարգերի համար գոյություն ունեն նմանատիպ գործառույթներ, այդ թվում նաև հայտնի f.lux հայտնի հավելվածը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր