ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Sony Music-ի արտիստ Թիբո Կոուվինը վարպետության դաս է անցկացրել հայ կիթառահարների համար
20:15, 25.06.2018 | mamul.am
2575 | 0

Երևանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի հրավերով Sony Music-ի արտիստ, ֆրանսիացի հանրահայտ կիթառահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Թիբո Կոուվինը վարպետության դաս է անցկացրել հայ կիթառահարների համար: Թիբո Կոուվինը (Ֆրանսիա) պարբերաբար հանդես է գալիս վարպետության դասերով աշխարհի մի քանի տասնյակ երկրներում. նա Հայաստանում էր առաջին անգամ:
«Ես առաջին անգամ եմ ձեր երկրում, ինձ այն շատ դուր է եկել: Այստեղ հիանալի մթնոլորտ է: Ինչ վերաբերում է վարպետության դասին, պետք է ասեմ, որ իսկապես մեծ հաճույք էր տեսնել նման տաղանդավոր երաժիշտների: Շատ տպավորված եմ այստեղի արտիստներով, նրանց կատարողական տեխնիկայով: Շատ բարձր կարծիքի եմ այն բոլոր երաժիշտների մասին, ովքեր Հայաստանում մասնակցեցին իմ վարպետության դասին»,-նշել է Թիբո Կոուվինը:
Աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում ելույթ ունեցած արտիստը շեշտում է՝ մեծ հաճույքով կվերադառնա մեր երկիր՝ հանդես գալու համեգով փառատոնի շրջանակում:
«Կիթառը շատ մեծ ժողովրդականություն վայելող գործիք է: Պետք է ասել, որ այն կիրառվում է երաժշտական բոլոր ժանրերում՝ ռոքից մինչև դասական»,-հավելում է Sony Music-ի արտիստն, ով Երևանից անմիջապես հեռո մեկնելու է Փարիզ, Լոնդոն ու այլ քաղաքներ՝ համերգներով ու վարպետության դասերով հանդես գալու համար:
Նշենք, որ Թիբո Կոուվինի վարպետության դասն իրականություն էր դարձել Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանի նախաձեռնությամբ:

Sony Music-ի արտիստ Թիբո Կոուվինը վարպետության դաս է անցկացրել հայ կիթառահարների համար

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր