Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.70, EUR 553.96, RUB 7.38, GBP 622.16
+1 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+9 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Էս ի՞նչ հաշիվ է...». Երվանդ Վարոսյան
16:30, 25.06.2018

Փաստաբան Երվանդ Վարոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երբ կարդում եմ նոր իշխանություններին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ուղղված խոսքերը իրավապահների կողմից «ընտրովի, անձնավորված միջամտության», ոստիկանապետության, քաղաքացիների «մի խմբի» անհանդուրժողականության ու «իշխանահաճո արդարադատության մասին, ակամայից հիշում եմ նրա կողմնակիցների ու ենթակաների ֆեյսբուքյան հարձակումները, պատվիրված հոդվածները, կարգապահական վարույթների ընտրովի հարուցման չափանիշները, պալատի խորհրդի «անկախությունը», փաստաբանական գրասենյակների վրա հարձակումները, «լևի պադավատները», աշխատանքի ընդունման բարեկամ-ընկեր-սանիկ չափանիշները, Արման Մկրտումյանին եմ հիշում... ու, բնականաբար, արդեն ոչ թե գրածի բովանդակությունն է հետաքրքրում, այլ հարց է ծագում. էս ի՞նչ հաշիվ է...»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր