Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.70, EUR 553.96, RUB 7.38, GBP 622.16
+10 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«ԱՄՆ-ում հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է». Սերժ Թանկյան
15:45, 25.06.2018

«Երբեմն լուսանկարը խոսում է ամեն ինչի մասին: ԱՄՆ-ն լիակատար հետընթաց է ապրում: Հայկական ոճով խաղաղ հեղափոխություն ժամանակն է, այնպես չէ՞»: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ կից ներկայացնելով Time ամսագրի շապիկը:

Շապիկին պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու հոնդուրասցի աղջնակն, ում ԱՄՆ միգրացիոն ծառայությունները խլել են մորից Մեքսիկայի հետ սահմանի անօրինական հատման ժամանակ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր