ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ԵԽԽՎ նոր նախագահը սոցիալիստների խմբի արդեն նախկին նախագահ, Շվեյցարիայի պատվիրակության անդամ Լիլիան Մորի Պասկեն է: Նա միակ թեկնածուն էր, ուստի քվեարկություն չի եղել: Բոլոր քաղաքական խմբերը համաձայն են եղել այս թեկնածությանը: |