ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Ձյուդո. Գասպար Հայրապետյանը՝ Զեդազենի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր
19:40, 25.06.2018 | mamul.am
2201 | 0

Ձյուդոյի երիտասարդական հավաքականը, ավարտելով Ռուսաստանի Արմավիր քաղաքում ուսումնամարզական հավաքը, մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ մասնակցեց Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացած Զեդազենի գավաթի խաղարկությանը, որին մասնակցում էին Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի և Իրանի ներկայացուցիչները: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ է նվաճել 55 կգ քաշային Գասպար Հայրապետյանը։ Մեր մյուս ձյուդոյիստները մեդալներ չեն նվաճել։ 60 կգ քաշային Էրիկ Հարությունյանը և 81 կգ քաշային Կարեն Հովհաննիսյանը զբաղեցրել են 5-րդ տեղը, իսկ 60 կգ քաշային Գոռ Հովսեփյանը և 81 կգ քաշային Սամվել Գևորգյանը գրավել են 7-րդ տեղը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր