ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԱԱ-2018. Ուրուգվայը հաղթեց Ռուսաստանին (տեսանյութ)
20:00, 25.06.2018 | mamul.am
4497 | 0

Սամարայի «Սամարա Արենա» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Ուրուգվայ - Ռուսաստան հանդիպումը: Ուրուգվայը 3։0 հաշվով հաղթեց Ռուսաստանին։ Հանդիպման 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Լուիս Սուարեսը, հանդիպման 23-րդ րոպեին Ռուսաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Դենիս Չերիշևը, իսկ 90-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Էդինսոն Կավանին։ Այսպիսով, այս խմբում պայքարը փլեյ-օֆֆում կշարունակեն Ուրուգվայը և Ռուսաստանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր