ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության և Գավաթի խաղարկության մասնակից թիմերը
20:35, 25.06.2018 | mamul.am
2743 | 0

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, 2018-2019 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել՝ «Ալաշկերտ-2», «Բանանց-2», «Բանանց-3», «Գանձասար-Կապան-2», «Փյունիկ-2», «Արարատ-2», «Արարատ-Արմենիա-2», «Շիրակ-2», «Լոկոմոտիվ», «Յունիոր Սևան» և «Ավան ՖԱ» թիմերը:

Հայաստանի Գավաթի 2018/19 մրցրջանի խաղարկությանը կմասնակցեն «Ալաշկերտ», «Բանանց», «Լոռի ՖԱ», «Գանձասար-Կապան», «Փյունիկ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Արցախ», «Շիրակ-2», «Լոկոմոտիվ», «Յունիոր Սևան» և «Ավան ՖԱ» թիմերը:

Այսպիսով, Առաջին խմբի առաջնությունը կմեկնարկի 11 թիմով, իսկ Գավաթի խաղարկությունում կմասնակցի 12 ակումբ: Հավելենք, որ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների, ինչպես նաև Գավաթի խաղարկության խաղացանկը և մեկնարկի վերաբերյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր