ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մենք պատրաստ ենք ռուսական С-400-ների համար ամերիկյան պատժամիջոցներին». Չավուշօղլու
16:15, 06.07.2018 | mamul.am
11376 | 0

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար պատժամիջոցների սահմանման դեպքում կպատասխանի ԱՄՆ-ին, հաղորդում է Anadolu-ն:

«Նրան ասում են. «Գնեք С-400-ները, և մենք պատժամիջոցներ կսահմանենք: Եթե սահմանենք, մենք ևս կպատասխանենք: Նման հարաբերություններ եք ցանկանում՝ ձեր իրավունքն է»,- ասել է նա:

Չավուշօղլուի խոսքով՝ ԱՄՆ-ն չպետք է մյուս երկրներից պահանջի միանալ պատժամիջոցների սահմանմանը:

«Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը խնդիրներ ունեն: Սակայն եթե մենք վատ հարաբերություններ ունենայինք, մենք չէինք զանգի բոլորին և չէինք ասի. «Մի ընկերացեք նրա հետ»: Դա նորմա՞լ է: Մենք նման մոտեցում չունենք: Կլինեն պատժամիջոցներ, կլինի նաև պատասխանը»,- եզրափակել է Չավուշօղլուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր