Իրանի ավտանգության ուժերն ավելի քան 50 ադրբեջանցի ակտիվիստի են ձերբակալել, ովքեր հավաքվել են «Բաբեկի ամրոցի» մոտ, հաղորդում է Araznews-ը: Ձերբակալման պատճառները հայտնի չեն: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ՝ Իրանում էթնիկ ադրբեջանցիները տարիներ շարունակ հուլիսին հավաքվել են այդ ամրոցի շրջակայքում, որը համարում են իրենց թյուրքական ինքնության խորհրդանիշը: Վերջին տարիներին այդ հանդիպումները չի հաջողվել իրականացնել՝ Իրանի անվտանգության ուժերի ճնշումների պատճառով: |