ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով 46 մարդ է զոհվել, 3 միլիոն մարդ տարհանման հրաման է ստացել
16:10, 07.07.2018 | mamul.am
12231 | 0

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով 46 մարդ է զոհվել, ևս 48-ն անհետ կորած է համարվում: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաընկերությունը:

5 մարդ անգիտակից վիճակում է գտնվում:

Ճապոնիայի տարբեր շրջաններ հայտնել են փլուզումների մասին: Հիրոսիմա պրեֆեկտուրայում փլուզվել է երկաթգծի կամուրջը:

Երկրի վարչապետ Սինձո Աբեն իրավիճակը «չափազանց լուրջ» է անվանել:

Բացի այդ, հաղորդվում է, որ իշխանությունների կողմից 3 միլիոն մարդ տարհանման հրաման է ստացել Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 19-ում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր