Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.70, EUR 553.96, RUB 7.38, GBP 622.16
+2 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Դեպուտատին պետք ա կանգնացնես՝ ակտ գրե՞ս, արա՛» խոսքով հայտնի Հրանտ Դավթյանն ԱԺ-ում երդվեց
11:20, 11.07.2018

Մանդատ ստացած «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանն Աժ-ում երդվեց:

Հիշեցնենք՝ խմբակցության նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի թափուր մանդատը հունիսի 20-ի ԿԸՀ նիստում տրվել էր գործարար, նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին: Ցուցակով առաջադրված 8 թեկնածու ինքնաբացարկ էր հայտնել, որ մանդատը հասնի Հրանտ Դավթյանին: Նաիրա Զոհրաբյանը վստահեցրել էր, թե բոլորն իրենց կամքով են ինքնաբացարկ հայտնել:

Հիշեցնենք նաև, որ Հրանտ Դավթյանը տարիներ առաջ մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել ՃՈ աշխատակիցների հետ կոնֆլիկտի դրվագից: Նա իր մեքենան կանգնեցրած ոստիկաններին ասել էր. «Էս եքա տռասի վրա էլ ավտո չկար, հա՞, կանգնացնելու, դեպուտատին պետք ա կանգնացնես՝ ակտ գրես: Բեսամթ տղա ես, էլի, դու դառել ըտենց, արա», և հայհոյել էր ոստիկաններին: Միջադեպից հետո լուրեր տարածվեցին, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու «սթափեցրել»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր