Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն, որտեղ այս պահին ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի և Լատվիայի, Լիտվայի, Իտալիայի նախագահների, Բելգիայի և Հունաստանի վարչապետերի հետ: Վարչապետը հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հուլիսի 13-ին։ |