Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.70, EUR 553.96, RUB 7.38, GBP 622.16
+2 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ծիրանի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան մեկուկես անգամ
00:15, 12.07.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2018թ. հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 101 492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 856 տոննայի դիմաց։ Այդ թվում՝ արտահանվել է 44 131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 525 տոննայի դիմաց։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են 44 636 տոննայով կամ 78,5%-ով։

Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ.

նախորդ տարի արտահանված 28 474 տոննայի մակարդակն այսօրվա դրությամբ գերազանցվել է 15 657 տոննայով կամշուրջ 55%-ով։

Ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը։

Հայկական պտուղ-բանջարեղենն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 94 862 տոննա, մնացածը՝ Վրաստան,Բելառուս, Իրաք, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր