ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը հրաժարական է տվել: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում. Հարգելի, սիրելի ընկերներ, գործընկերներ, բարեկամներ, Այս տարի լրացել է Նախարարությունում իմ աշխատանքի 20 տարին։ 2005-2016 թվականներին ղեկավարել եմ Նախարարության Զբոսաշրջության վարչությունը, իսկ 2016 թվականից, երբ ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտեն, հանդիսացել եմ կոմիտեի նախագահի տեղակալը։ 2013 թվականից Զբոսաշրջության իրավաբանների միջազգային ֆորումի (IFTTA) անդամ եմ։ Ես յուրաքանչյուրիցդ սրտանց շնորհակալություն եմ հայտնում այս երկար տարիների համագործակցության, համատեղ աշխատանքի ու ջանքերի համար՝ ի նպաստ մեր Հայրենիքի բարօրության։ Ակնկալում եմ Ձեր աջակցությունը Զբոսաշրջության կոմիտեին իր արդյունավետ գործունեությունն իրականացնելու հարցում։ Միշտ սիրով և հպարտությամբ |