ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Նախատեսվում է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ |