ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով
21:40, 11.07.2018 | mamul.am
4928 | 0

ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը հուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: Հռչակագրի 67-րդ կետում ասվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել բոլոր գործընկերների իրավունքին ՝ անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնել արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցում՝ զերծ արտաքին ճնշումից ու հարկադրանքից: Հռչակագրի նույն կետում շեշտվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին

«Մենք հորդորում ենք բոլոր կողմերին լինել կառուցողական և ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ՝ համաձայն բանակցային ձևաչափերի»,- ասվում է հռչակագրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր