ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Արհեստական սնուցմամբ ՀՀԿ-ն փորձում է երկարաձգել իր կյանքը». Զարուհի Փոստանջյան
12:30, 12.07.2018 | mamul.am
4630 | 0

«Եթե հուլիսի 16-ին երեք խմբակցություններով թեկնածու չառաջադրենք, հիմք է, որ Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները տեղի ունենան սեպտեմբերին: Չենք բացառում, որ իրենք առաջադրեն ու քանի որ իրենց ձայները շատ են, նորից ՀՀԿ-ական քաղաքապետ ունենանք, ու ավագանին չլուծարվի: Եկեք սպասենք, հետո նոր կտեսնենք՝ ինչ գործողություններ ենք ձեռնարկելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ արհեստական սնուցմամբ ՀՀԿ-ն փորձում է երկարաձգել իր կյանքը:

«Եթե հուլիսի 16-ին ՀՀԿ-ն իր կազմից թեկնածու ընտրի, կնշանակի՝ որոշել են իրենց վիճակը բարդացնել: Ինչ էլ լինի՝ սրանով ՀՀԿ-ն վնասելու է ոչ թե մեզ, այլ՝ պետությանն ու քաղաքին, որովհետև այն իրավիճակը, որ ստեղծվում է նպատակային նշանակված օրով, անելանելի վիճակի առաջ է կանգնեցնում»,- շարունակել է «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր է սահմանվել հուլիսի 16-ին: «Ելք»-ի՝ օգոստոսի 8-ի առաջարկը ՀՀԿ-ական մեծամասնությունը մերժել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր