ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Հայ բասկետբոլիստները մեկնեցին Սոֆիա
12:10, 12.07.2018 | mamul.am
2590 | 0

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը, այսօր առավոտյան Երևան-Մոսկվա-Սոֆիա չվերթով մեկնեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ հուլիսի 13-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:

Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալու C խմբում, որտեղ մեր մրցակիցներն են՝ Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի և Հոլանդիայի ազգային հավքականակնները:
Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Լյուքսեմբուրգի հավաքականի հետ:

Մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել հետևյալ խաղացողները ՝

1. Ջասթին Կույումջյան - Լոս Անջելես, ԱՄՆ
2. Շանթ Արսլանյան - Լոս Անջելես, ԱՄՆ
3. Ալեքս Իսկենդերյան - Լոս Անջելես, ԱՄՆ
4. Գաբրիել Աճեմյան - Լոս Անջելես, ԱՄՆ
5. Անդրե Զոհրաբյան -Լոս Անջելես, ԱՄՆ
6. Զաքարի Թավիթյան - Միլֆորդ, ԱՄՆ
7. Գեորգի Պոդկոլզին - Մոսկվա, Ռուսաստան
8. Արտյոմ Փեչենջյան - Դոնի Ռոստով, Ռուսաստան
9. Արման Դանիելյան - Երևան, Հայաստան
10. Դավիթ Խաչատրյան - Երևան, Հայաստան
11.Դավիթ Միքայելյան - Արցախ
12. Արամ Մկրտչյան - Արցախ

Արամ Արսլանյանը չի մեկնել հավաքականի հետ
վնասվածքի պատճառով:
Միքայել Պողոսյանին օգնում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ալբերտ Թադևոսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր