ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
ՃՈ տուգանքները համաներելու մասին օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ
13:45, 12.07.2018 | mamul.am
3312 | 0

Ձայների 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը։

Հիշեցնենք՝ նախատեսվում է մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել: Քաղաքացիներին զիջվող գումարի չափը շուրջ 13,7 մլրդ դրամ է կազմում, վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 հազար անձինք:

Վարչական պատասխանատվությունից, սակայն, չեն խուսափի կեղծ կամ առանց պետհամարանիշերի, ոչ սթափ վիճակում ու առանց ԱՊՊԱ ապահովագրության մեքենա վարելու համար տուգանված վարորդները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր