Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքում գրել է. Դե ինչ, սպասում եմ Սերժ Սարգսյանին և K* որպես ՀՀ-ում ամենաեվրոպական քաղաքական գործիչ, իսկ Նիկոլ Փաշինյանին եվրոպական դիվանագիտական կուլուարներում որպես պրոռուսական գործիչ ներկայացնելու ջանքեր գործադրած վերլուծագանգերի նվնվոցներին ու «մտքի գոհարներին»: Քաջություն կունենա՞ք, գոնե հիմա հրապարակավ կամ թեկուզ հենց Ձեզ հայտնի կուլուարներներում ընդունել սեփական գիտակցաբար սխալ ներկայացված «պրոգնոզներն» ու գնահատականները: «Ձվի մեջ մազ փնտրելու» Ձեր բոլոր փորձերը ձախողված են, պարոնայք, Դուք այլևս անելիք չունեք քաղաքական դաշտում, բացի սեփական անբարո, քաղաքակրթական արժեքներից զուրկ էգոիստական ծրագրերի ձախողումից դժգոհելուց: Սլաբո՞: |