ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ դարձավ». Նիկոլ Փաշինյան
14:15, 12.07.2018 | mamul.am
5078 | 0

Բրյուսելյան այցի ժամանակ, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի վարած քաղականությանը՝ նշելով, որ այն ոչ կառուցողական է. «Ցավոք սրտի, Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման և Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ դարձավ, ես նկատում եմ ագրեսիվ գործողություններ՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չի ուղղված, դա նաև ագրեսիա է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»,- կարծիք է հայտնել նա՝ հավելելով, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ նաև հարձակում է ժողովրդավարության դեմ։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր