ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հույս կա, որ քաղաքապետ չի ընտրվի ու կնշանակվեն նոր ընտրություններ». Արմեն Դուլյան
15:25, 12.07.2018 | mamul.am
3802 | 0

«Հուսադրող նշան...

Շատ լավ է, որ հուլիսի 16-ին նշանակված քաղաքապետի ընտրություններից ընդամենը չորս օր առաջ չկա որևէ կոնկրետ թեկնածու... Ընդհանրապես... Դա հույս է ներշնչում, որ քաղաքապետ չի ընտրվի և ուրեմն կնշանակվեն երևանյան նոր ընտրություններ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավար Արմեն Դուլյանը:

Արդեն հայտնել էինք, որ քաղաքապետի արտահերթ ընտրության օր է սահմանվել հուլիսի 29-ը: «Ելք»-ի որոշ անդամներ կարծիք են հայտնել, որ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի, «Երկիր ծիրանի»-ն չի բացառել հակառակ սցենարը: «Եթե հուլիսի 16-ին երեք խմբակցություններով թեկնածու չառաջադրենք, հիմք է, որ Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները տեղի ունենան սեպտեմբերին: Բայց եթե իրենք առաջադրեն ու քանի որ իրենց ձայները շատ են, ՀՀԿ-ական քաղաքապետ կլինի ու ավագանին չի լուծարվի: Եկեք սպասենք, հետո նոր կտեսնենք՝ ինչ գործողություններ ենք ձեռնարկելու»,- ասել է Փոստանջյանը՝ հավելելով, որ արհեստական սնուցմամբ ՀՀԿ-ն փորձում է երկարաձգել իր կյանքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր