ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Եթե հուլիսի 16-ին Երևանի ավագանին ընտրի քաղաքապետ, մեկ տարի նրան որևէ մեկը չի կարող անվստահություն հայտնել». Նորայր Նորիկյան
15:40, 12.07.2018 | mamul.am
4019 | 0

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

Քիչ առաջ Երևան քաղաքի ավագանին որոշում կայացրեց քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել ս.թ. հուլիսի 16-ին:

Այսպիսի շտապողականությունից կարել է եզրակացնել, որ չի բացառվում, որ Հանրապետական խմբակցությունը կարող է առաջադրել իր թեկնածուին և ընտրել քաղաքապետ, քանի որ այս պահին ունի ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Հատկանշական է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված կարգով Երևանի քաղաքապետին կարող է անվստահություն հայտնվել միայն մեկ տարի հետո:

Սա նշանակում է, որ եթե ս.թ. հուլիսի 16-ին Երևանի ավագանին ընտրի Երևանի քաղաքապետ, ով էլ, որ նա լինի, մեկ տարի նրան որևէ մեկը չի կարող անվստահություն հայտնել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր