ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ոստիկանությունը ցուցարարին ևս 60.000 ՀՀ դրամի փոխհատուցում կտրամադրի
19:15, 12.07.2018 | mamul.am
4555 | 0

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր՝ 2018 թ. հուլիսի 12-ին, ՀՀ Վարչական դատարանը որոշեց, որ ՀՀ Ոստիկանությունը ևս 60.000 ՀՀ դրամ պատճառված վնասի փոխհատուցում կտրամադրի ցուցարար Տարոն Սիրադեղյանին:

Հիշեցնենք՝ վերջինս 2014 թ․ հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ կազմակերպված հավաքին և ենթարկվել վարչական ձերբակալման:

ՀՀ Վարչական դատարանի վճռով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո 2017 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ցույցի ընթացքում Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները և մերժեց վերջինիս պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը:

Ցուցարարն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ՀՀ Ոստիկանությունից պահանջում էին ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցում 465.000 ՀՀ դրամի չափով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր