ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածությունների մասին։ Նա հիշեցրել է, որ դեռ 2016թ.-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ՀՀ և Ադրբեջանի նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել, մասնավորապես հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվի ավելացման շուրջ: Բացի այդ, Զախարովան նշել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցով դեռևս վերջնական որոշում չի կայացվել: «Հույս ունենք, որ կկայանան հանդիպումներ, որոնց ժամանակ կողմերը հնարավորություն կունենան քննարկել Լեռնային Ղարաղաբի հակամարտության կարգավորման հարցը, ներառյալ՝ դիտորդների թեման»,- հավելել է նա: |