ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ծանրամարտ. Սամվել Բաբակյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19:50, 12.07.2018 | mamul.am
3842 | 0

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 3 ծանրորդ։ Այսօր պայքարի մեջ մտավ 94 կգ քաշային Սամվել Բաբակյանը։ Մեր ծանրորդը, պոկելով 160 կգ և հրելով 201 կգ, երկամարտի 361 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Պոկում վարժությունում մեր ծանրորդը, հաջող կատարելով 2 մոտեցում, 3-րդն էր, իսկ հրում վարժությունում, հաջող կատարելով 2 մոտեցում՝ 4-րդը։ Այս քաշային կարգի հաղթող դարձավ Կատարի ներկայացուցիչ Ֆարիս Իբրահիմ Էլբաքը ՝ երկամարտի 385 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Կոլումբիան ներկայացնող Ջոնաթան Ռիվաս Մոսկերան՝ երկամարտի 385 կգ արդյունքով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր