ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Մարսի վրա հսկայական լիճ է հայտնաբերվել
12:30, 26.07.2018 | mamul.am
17731 | 0

Իտալացի աստղագետները Մարսի վրա հսկայական լիճ են հայտնաբերել: Բացահայտումն իրականացվել է MARSIS (անգլ.՝ Mars Advanced Radar for Subsurface and Ionosphere Sounding) ռադարային սարքի միջոցով: Այս մասին ասվում է Science ամսագրում:
Ըստ ամսագրի՝ ջուրը գտնվում է Մարսի սառցապատ բևեռի տակ՝ մոտ 20 կմ խորության վրա: Չնայած ջրի տաքությունը լճում սառեցման կետից ցածր է գտնվում, գիտնականները ենթադրում են, որ դրա հեղուկ վիճակը պայմանավորված է լուծված հանքանյութի բաղադրությամբ և սառցի ճնշմամբ:

«Սա մոլորակի մի շրջան է, որտեղ կա կյանքի համար քիչ թե շատ պիտանի միջավայր»,- ասել է Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավար, Իտալիայի աստրոֆիզիկայի պետական ինստիտուտի գիտաշխատող Ռոբերտո Օրոսեյը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր