ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Հնարքը կրկնել խորհուրդ չի տրվում. գիտնականի պատասխանը Սևանի ջուրը մտած պաշտոնյաներին
01:05, 31.07.2018 | mamul.am
27200 | 6

Սևանա լճում չի կարելի լողալ, չի կարելի դրա ջուրը խմել։ Արձագանքելով «Սևան» ազգային պարկի տնօրենի, առողջապահության նախարարի և Գեղարքունիքի մարզպետի սևանյան PR քայլերին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԳԱԱ-ին առընթեր Սևանի հարցերով փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։

«Այդ ջրիմուռների բջիջները թունավոր են»,– ասել է տեխնիկական գիտությունների թեկնածու մասնագետը։

Նա նշեց, որ վերջին անգամ Սևանը ծաղկել է 2006թ–ին, բայց ոչ այն չափով, ինչ այս տարի։ Պատճառն, ըստ նրա, միայն բարձր ջերմաստիճանը չէ։

Սևանի ափամերձ հատվածներում, Յուրի Ջավադյանի տեղեկություններով 2400 հանգստի ու սննդի կետ կա, որոնք իրենց լվացքի և լվացված ամանեղենի ջրերը լցնում են լիճը։ Օճառի և մաքրող հեղուկների մեջ մեծ քանակությամբ ֆոսֆոր կա, որն էլ հանգեցնում է լճում ֆոսֆորի բարձր բաղադրությանն ու բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ լճի ծաղկմանը։

«Պրոցեսն արդեն սկսում է հետ գնալ։ Ջրիմուռները կմեռնեն, բայց դրանք կմնան ջրի հատակին։ Ձկները կուտեն, ձկներին դրանից ոչինչ չի լինի, բայց ձուկ ուտողներին վտանգ կսպառնա»,– ասել է Ջավադյանը` ընդգծելով, որ կարևոր խնդիր է Սևանը ոչ թե ջրիմուռներից, այլ աղտոտումից փրկելը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր